Արցախում երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում աճյուն չի հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ
Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 6-ին, աճյուն չի հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են՝ Հադրութի, Ֆիզուլիի և Թալիշ-Մատաղիս ուղղություններով։
«Աշխատանքները չեն դադարելու մինչև վերջնական համոզվենք՝ ոչ մի դի չկա»,- ասաց Հունան Թադևոսյանը:
Նշենք, որ առ այսօր հայտնաբերվել է 1188 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին