Ֆեյսբուքը, թվիթերը, ինստագրամը սառեցրել են Թրամփի էջերը
Ինստագրամ սոցիալական ցանցը, հետևելով ֆեյսբուքին ու թվիթերին, սառեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվը։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է նրա ղեկավար Ադամ Մոսերին:
«Մենք ևս 24 ժամով փակում ենք նախագահ Թրամփի ինստագրամի հաշիվը», - գրել է նա թվիթերում՝ վերահրապարակելով ֆեյսբուքի գրառումը նմանատիպ սառեցման մասին:
Ավելի վաղ թվիթերը սառեցրել էր նախագահի հաշիվը 12 ժամով, իսկ ֆեյսբուքը՝ 24 ժամ:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենքը, որտեղ ընթանում էր Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստը: Օրենսդիրները հավաքվել էին ընտրական կոլեգիայի քվեարկության արդյուքները հաստատելու համար, որը դեկտեմբերի 14-ին քվեարկել էր ի օգուտ Ջո Բայդենի:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Կոնգրեսի մոտ բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ սպանվել է
- Թրամփն հայտարարել է՝ երբեք չի ընդունի նախագահական ընտրության արդյուքները
- Ջո Բայդենը ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցածը որակել է «հարձակում ամերիկյան ժողովրդավարության դեմ»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան