WarGonzo. Ներկայումս ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների մակարդակով խորհրդատվությունների նախապատրաստումը
Թուրքիան ծրագրում է միանալ «նախիջևանյան միջանցքի» շուրջ բանակցություններին։ Այս մասին հաղորդում է wargonzo-ն՝ հղում անելով Ստամբուլում գտնվող իր աղբյուրներին։
«Եթե հավատանք մեր ստամբուլյան աղբյուրներին (հիշեցնեմ, նրանք առաջինն էին, որ բացահայտեցին սիրիացի զինյալներին Արցախ տեղափոխելու մասին տեղեկությունը դեռևս պատերազմը սկսվելուց երկու շաբաթ առաջ), ներկայումս ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների մակարդակով խորհրդատվությունների նախապատրաստումը ՝ հենց Մեղրիի և տրանսպորտային միջանցքի կազմակերպման հարցերով»,- նշում է տելեգրամ-ալիքը՝ նշելով, որ նախնական հանդիպումը պետք է կայանա Բաքվում։
«Հատկանշական է, որ հարցը քննարկելու ուղարկում են ոչ թե դիվանագետների, այլ հատուկ ծառայությունների աշխատակիցների՝ ամենայն հավանականությամբ ՝ բարձրաստիճան։ Wargonzo-ի` երևանյան աղբյուրները մասամբ հաստատել են տեղեկությունը»,-նշված է տելեգրամյան ալիքում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան