Սիրանուշ Սահակյան․ Արցախյան հակամարտության լուծման ընթացքում իրավական բաղադրատարրը ընդգծված չի եղել
«Արցախյան հակամարտության լուծման ընթացքում իրավական բաղադրատարրը ընդգծված չի եղել և իշխանությունները մեծապես ապավինել են քաղաքական լուծումների»,- այս մասին այսօր ասաց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովին։
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ Ադրբեջանը վերջին տարիներին ցանկացած գնով նսեմացնում էր Մինսկի խմբի ձևաչափը։
«Այս պայմաններում, երբ մենք չենք փնտրում ու գտնում որպես այլընտրանք իրավական ուղին, խնդրի լուծման իրավական մեխանիզմներ, կարծես թե լեգիտիմացվում էր վեճի լուծման ռազմական ճանապարհը»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։
2020թ․-ին, բանախոսի խոսքերով, մենք ականատես եղանք այդ հանգուցալուծմանը։ Որքանով էր ուժի գործադրումն իրավաչափ, դեռևս պատասխանները տրված չեն՝ մինչդեռ այս հարցը, ըստ Սիրանուշ Սահակյանի, մեծ նշանակություն ունի նոյեմբերի 9-ին ձեռք բերված հայտարարության իրավաչափությունը գնահատելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան