Վարդան Պողոսյան․ Պետք է ցույց տալ, որ այն ինչ տեղի ունեցավ սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ ագրեսիա էր պետության նկատմամբ
«Արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք կատարված փաստին․ Արցախի Հանրապետությունը դեռևս 1991թ․-ին ձևավորվել է՝ ինչպես սովետական, այնպես էլ միջազգային իրավունքին համապատասխան։ Կայացած պետություն է՝ դե- ֆակտո պետություն է՝ անկախ նրանից ճանաչված է, թե ոչ, որևէ պետության կողմից»,-այսօր այս մասին ասաց Վարդան Պողոսյանը՝ «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովում, որը քննարկում է Արցախյան երկրորդ պատերազմի պատճառներն ու հետևանքները։
Վարդան Պողոսյանը նշեց, որ պետք է գիտակցել, ու այժմ միջազգային հարաբերություններում պետք է հասնել նրան ու ցույց տալ, որ այն ինչ տեղի ունեցավ սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ ագրեսիա էր պետության նկատմամբ։
«Ուժի՝ միջազգային իրավունքով արգելված կիրառում էր, և հասնել այդ ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը»,-ասաց Վարդան Պողոսյանը։
Բանախոսը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային հիմնական խնդիրը հիմա պետք է լինի, որ միջազգային ատյաններում, Մինսկի խմբի ձևաչաձում կարողանանք հասնել այն նպատակին, որ Արցախի Հանրապետությունում մեր կրած կորուստները դատապարտման ենթարկվեն ու խնդիր դրվի դեօկուպացնելու այդ տարածքները։
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային իրավունքի մասնագետ․ ՀՀ ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի շուրջ երբևիցե որևէ միջազգային գործընթաց տեղի չի ունեցել
- Սիրանուշ Սահակյան․ Արցախյան հակամարտության լուծման ընթացքում իրավական բաղադրատարրը ընդգծված չի եղել
- Վաղը տեղի կունենա «Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» թեմայով խորհրդաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա