ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատեց Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը և Ներկայացուցիչների պալատը համատեղ խորհրդակցության ժամանակ հաստատեցին նոյեմբերի 3-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը: Այս մասին գրում է Tass-ը։
Պաշտոնական արդյունքներով Բայդենը ստացել է ավելի քան 270 ընտրական ձայն:
Հիշեցնենք, որ նախօրեին Վաշինգտոնում ընթացող Դոնալդ Թրամփի աջակիցների հանրահավաքի ժամանակ մի քանի հարյուր մասնակիցներ ճեղքեցին մետաղական արգելապատնեշները և ներխուժեցին Կոնգրեսի շենք, որտեղ ընթանում էր Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստը: Օրենսդիրները հավաքվել էին ընտրական կոլեգիայի քվեարկության արդյուքները հաստատելու համար, որը դեկտեմբերի 14-ին քվեարկել էր հօգուտ Ջո Բայդենի:
Հարակից հրապարակումներ`
- Ֆեյսբուքը, թվիթերը, ինստագրամը սառեցրել են Թրամփի էջերը
- Թրամփն հայտարարել է՝ երբեք չի ընդունի նախագահական ընտրության արդյուքները
- Ջո Բայդենը ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցածը որակել է «հարձակում ամերիկյան ժողովրդավարության դեմ»
- Դոնալդ Թրամփը հրապարակավ կոչ է արել Մայք Փենսին վերանայել ընտրությունների արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան