Թուրքիան ձերբակալել է Հրանտ Դինքի սպանության գործով երկու նախկին քաղծառայողների
Ստամբուլի դատարանը նախօրեին որոշում է կայացրել ձերբակալել հետախուզության երկու նախկին սպաների՝ 2007 թ.-ին թուրքահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ Ստամբուլի քրեական դատարանի որոշմամբ Վոլքան Շահինին և Վեյսալ Շահինին մեղավոր են ճանաչվել՝ Հրանտ Դինքի սպանությունը նախապես իմանալու մեջ:
Գործի հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 8-ին:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը, որը հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրն էր, գնդակահարվել էր իր գրասենյակի դիմաց՝ 2007 թվականի հունվարի 19-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան