Միջազգային իրավունքի մասնագետ․ ՀՀ ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի շուրջ երբևիցե որևէ միջազգային գործընթաց տեղի չի ունեցել
Միջազգային իրավունքում գոյություն չունի պետությունների գույքային կադաստր։ Այսինքն, երբ պետությունները անդամակցում են որևէ միջազգային կառույցի, ասենք ՄԱԿ-ին, այդ միջազգային կազմակերպությունները չեն հաստատում պետությունների գոյություն ունեցող սահմանները։ Հետևաբար պետությունները կարող են ունենալ միջազգայնորեն ճանաչված սահման միայն մեկ դեպքում՝ փոխադարձ համաձայնությամբ»,-այս մասին այսօր «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովին ասաց Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը։
Գևորգյանի խոսքերով, փոխադարձ համաձայնությունը միջազգային իրավունքում կարող է արտացոլվել մի քանի տարբերակով՝ պայմանագրի ստորագրում, մասնագիտական հանձնաժողովի ստեղծում, որը կորոշի սահմանազատման հարցերը, կամ փոխադարձ համաձայնությամբ խնդրի հանձնումը որևէ միջազգային դատական ատյանի։
«Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի շուրջ երբևիցե որևէ միջազգային գործընթաց երկկողմանի տեղի չի ունեցել։ Սա նշանակում է, որ միջազգայնորեն ճանաչված սահման եզրույթն իրականում ոչ այլ ինչ է, քան որևէ արժեք չունեցող պնդում»,-ասաց Լևոն Գևորգյանը։
Գալստյանի խոսքերով, այս եզրույթն օգտագործողները շատ հաճախ հղում են կատարում ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերին, սակայն, ըստ բանախոսի, ՄԱԿ-ի ԱԽ-ն տարածքի նկատմամբ տիտղոս որոշող սուբյեկտ չի և երբ ՄԱԿ ԱԽ բանաձևերում որևէ սահման ընկալվում է որպես Ադրբեջանի մաս, դա պարզապես այդ բանաձևի օգտին ստորագրած 13 պետությունների դիրքորոշումն է։
«Սա նշանակում է, որ այն քաղաքական դիրքորոշում է, այլ ոչ թե իրավական»,-ասաց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Սիրանուշ Սահակյան․ Արցախյան հակամարտության լուծման ընթացքում իրավական բաղադրատարրը ընդգծված չի եղել
- Վաղը տեղի կունենա «Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» թեմայով խորհրդաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան