ԱՄՆ ֆոնդային բորսաներն ու դոլարը «ցինիկորեն» են արձագանքում Վաշինգտոնի բողոքի ցույցերին
ԱՄՆ ֆոնդային բորսաներն ու դոլարը «ցինիկորեն» են արձագանքում Վաշինգտոնի բողոքի ցույցերին և առավելապես կենտրոնացած են ֆեդերացիայի կողմից փող ներարկելուն։ Ակնկալվում է, որ մոտ ապագայում նավթի դինամիկան ավելի կկարևորվի՝ ռուսական ակտիվների համեմատ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սերգեյ Դրոզդովը:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները, որոնք հավաքվել էին Վաշինգտոնում՝ ի նշան իրեն սատարելու, ներխուժել են Կոնգրեսի շենք՝ ընդհատելով նիստը, որը պետք է հաստատեր վերջին ընտրությունների արդյունքները:
Իրավապահներն օգտագործել են արցունքաբեր գազ և շշմեցնող նռնակներ: Ըստ Վաշինգտոնի ոստիկանության, ցույցերի ընթացքում չորս մարդ է զոհվել: Ավելի ուշ՝ հինգշաբթի օրը, Կոնգրեսը, այնուամենայնիվ, հաստատել է Բայդենի ընտրությունը՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում:
«Շուկաները ցինիկ են, հետևաբար, չնայած մարդկային զոհաբերությանը, մենք տեսնում ենք, որ առաջատար ամերիկյան S&P 500 ինդեքսի դինամիկան դրական է, և դոլարը ուժեղանում է եվրոյի նկատմամբ»,- նշել է Դրոզդովը և հավելել․
«Ընդհանուր առմամբ, շուկաները սպասում են Բայդենի երդմնակալությանը և ցանկանում են լսել նրա ելույթը, քանի որ ընտրությունների խոստումները մի բան են, նախագահի խոսքը, նրա ռազմավարությունը` մեկ այլ բան: Փաստացի, դա կարող է բոլորովին այլ լինել և շուկաներին դա դուր չգա»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան