ԱՄՆ Կոնգրեսի մոտ բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ սպանվել է
Վաշինգտոնի իշխանությունները չորեքշաբթի օրը հաստատել են ընդհանուր առմամբ չորս մարդու մահ՝ ԱՄՆ Կոնգրեսի դիմաց բողոքի ցույցերի ընթացքում: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանության պետ Ռոբերտ Քոնտին, գրում է Tass-ը։
Նա հաստատել է Կոնգրեսի շենքում հրազենային վիրավորումից մեկ կնոջ մահը և պարզաբանել, որ կրակոցն արձակել է քաղաքային ոստիկանության աշխատակիցը:
Քոնտին նաև հաղորդել է երեք այլ մահվան դեպքերի մասին՝ մեկ մեծահասակ կին և երկու մեծահասակ տղամարդ, չնշելով մանրամասները։
Ըստ ոստիկանության պետի, ոստիկանության առնվազն 14 աշխատակից վիրավորվել է, նրանցից երկուսը հոսպիտալացվել են:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենքը, որտեղ ընթանում էր Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստը: Օրենսդիրները հավաքվել էին ընտրական կոլեգիայի քվեարկության արդյուքները հաստատելու համար, որը դեկտեմբերի 14-ին քվեարկել էր ի օգուտ Ջո Բայդենի: