Աղդամի մզկիթի շիական ինքնությունը պահպանվել է նույնիսկ այդ տարածաշրջանում հայերի վերահսկողության ժամանակ․ Pars Today
Ֆեյսբուքի ադրբեջանցի օգտատերերից մեկը Աղդամի պատմական մզկիթի շիական ինքնության աղավաղումը կանխելու համար, տարածել է մզկիթի ճակատին տեղադրված հուշատախտակի լուսանկարը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Եթե թուրք եղբայրները փորձեն Աղդամի պատմական մզկիթը վերածել այսինչ հազրաթի անվան մզկիթի, այս լուսանկարը դրեք թուրքերի և Ադրբեջանում նրանց լրտեսների առջև:
Աղդամի մզկիթի մուտքի դարպասի վերևում գրված է.
Առաջին տող՝ «Չկա այլ Աստված Ալլահից բացի,Մոհամմադ Ռասուլոլլահ, Ալի Վալիոլլահ»:
Երկրորդ տող՝ Բիսմիլլա ալ-Ռահման ալ-Ռահիմ(Հանուն Բարեգութ Աստծո)
Երրորդ տող՝ Ֆաթհ այա(Ֆաթհ սուրահի առաջին այա)
Չորրորդ տող՝ Նաջմ սուրահի 39-րդ այա
Հինգերորդ տող՝ Ապավինել Իմամ Ռեզային
Վեցերորդ տող՝ Հեջր սուրահի 92-րդ և 93-րդ այաներ
Աղդամի մզկիթի շիական ինքնությունը պահպանվել է նույնիսկ այդ տարածաշրջանում հայերի վերահսկողության ժամանակ, բայց Ադրբեջանում Թուրքիայի մեծ ազդեցությամբ ու միջամտություններով Աղդամի և Շուշիի մզկիթների ինքնությունն աղավաղվելու հետ կապված մտահոգությունները մեծացել են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները