Զարիֆ. Ցավով լի սրտով մենք ոգեկոչում ենք ուկրաինական ինքնաթիռի ողբերգության զոհերի հիշատակը
Իրանի արտգործնախարարը ուկրաինական ինքնաթիռի կործանման տարելիցին ընդառաջ՝ թվիթերում արած գրառման մեջ նշել է․ «Ցավով լի սրտով մենք ոգեկոչում ենք ուկրաինական ինքնաթիռի ողբերգության զոհերի հիշատակը: Ոչինչ չի կարող փոխհատուցել սիրելիների կորուստը»:
Ինչպես գրում է Pars Today-ը, 2020-ի հունվարի 8-ին Ուկրաինայի ավիաուղիներին պատկանող ուղևորատար ինքնաթիռը Թեհրանի մոտակայքում վթարի ենթարկվեց մարդկային ոչ միտումնավոր սխալի պատճառով, ինչի արդյունքում զոհվեցին ինքնաթիռի 167 ուղևորները և անձնակազմի ինը անդամները:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի երեկոյան ուկրաինական ինքնաթիռի կործանման տարեդարձին ընդառաջ նշելով, որ ոչինչ չի կարող փոխհատուցել սիրելիների կորուստը, հավելել է. «Միակ բանը, որ մենք կարող ենք անել` միջազգային կանոններին համապատասխան փոխհատուցումն է և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը»:
Զարիֆը եզրափակել է. «Արդարությունը կհաստատվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան