Ռոհանին՝ ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին․ Մի պոպուլիստ մարդ խայտառակեց իր երկրի հեղինակությունը
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ իրադարձություններն ու ԱՄՆ Կոնգրեսի վրա հարձակումը որակել է որպես արևմտյան ժողովրդավարության թուլության և խարխլվելու նշան: Այս մասին գրում է Pars Today-ը։
Հասան Ռոհանին հինգշաբթի օրն անդրադառնալով չորեքշաբթի գիշեր Միացյալ Նահանգներում տեղի ունեցած իրադարձություններին և Վաշինգտոնում Կոնգրեսի շենքի վրա հարձակմանն ասել է.«Այս զարգացումները ցույց տվեցին, որ չնայած արևմտյան երկրներում գիտության և տեխնոլոգիայի առաջադիմությանը, պոպուլիզմը դեռ գոյություն ունի, և որ մի պոպուլիստ մարդ խայտառակեց իր երկրի հեղինակությունը»:
ԻԻՀ նախագահը հավելել է. «Դոնալդ Թրամփը, ստանձնելով ԱՄՆ-ում իշխանությունը, վնասեց երկրի հարաբերությունները ամբողջ աշխարհի հետ և մեծ հարվածներ հասցրեց իր երկրին ու Արևմտյան Ասիայի տարածաշրջանին, Պաղեստինին, Սիրիային, Եմենին և աշխարհի բոլոր մասերին»:
Ռոհանին հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսի իրադարձությունները դաս կլինեն ամբողջ աշխարհի և Սպիտակ տան հաջորդ ղեկավարների համար, ովքեր իշխանությունը կստանձնեն երկու շաբաթից:
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան․ Մենք քննարկելու ավելի կարևոր խնդիրներ ունենք, քան ԱՄՆ-ում տեղի ունեցած իրադարձություններն են
- ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատեց Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում
- Ֆեյսբուքը, թվիթերը, ինստագրամը սառեցրել են Թրամփի էջերը
- ԱՄՆ Կոնգրեսի մոտ բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ սպանվել է
- Թրամփն հայտարարել է՝ երբեք չի ընդունի նախագահական ընտրության արդյուքները
- Ջո Բայդենը ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցածը որակել է «հարձակում ամերիկյան ժողովրդավարության դեմ»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան