Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու. փաստաթուղթն այսօր գաղտնի ուղարկվել է ԱՆ. Mediaport
Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու. փաստաթուղթը այսօր գաղտնի ուղարկվել է ԱՆ՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով: Այս մասին հայտնում է «Mediaport» տելեգրամի ալիքը։
«Ինչպես հայտնի է, հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Mediaport»-ի հավաստի տեղեկություններով՝ Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին։ Նախատեսվում են նաև նոր զիջումներ։
Արդարդատության նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ստորագրվելիք պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և այսօր «գաղտնի» նշագրումով ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրության տեքստին համապատասխանեցնելու նպատակով։
Մյուս մանրամասները՝ առաջիկայում»,- նշված է «Mediaport»-ում։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպուման օրակարգը բազում սպառնալիքներ կարող է պարունակել․Ա․ Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան