Ֆեյսբուքն արգելափակել է Դոնալդ Թրամփի հաշիվը մինչ նրա նախագահության ավարտը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ֆեյսբուքի և Ինսթագրամի հաշիվներն արգելափակվել են մինչ նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը: Եվրանյուզի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Facebook Inc.-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը։
Չորեքշաբթի օրը հայտարարվել է, որ Թրամփը չի կարողանա 24 ժամ շարունակ գրառումներ կատարել Ֆեյսբուքում և Ինսթագրամում՝ կանոնների խախտման պատճառով: Ցուկերբերգը կարծում է, որ «չափազանց վտանգավոր է» Թրամփին թույլատրել օգտվել այդ ծառայություններից:
«Այդ պատճառով անորոշ ժամանակով երկարացնում ենք նրա Ֆեյսբուքի և Ինսթագրամի հաշիվների վրա դրված արգելափակումն առնվազն երկու շաբաթով՝ մինչև լիազորությունների խաղաղ հանձնման ավարտը», - ավելացրել է Ֆեյսբուքի ղեկավարը:
Ավելի վաղ Թվիթերն արգելափակել էր Ամերիկայի նախագահի հաշիվը «Վաշինգտոնում աննախադեպ դաժան իրավիճակի» ֆոնին, համապատասխան հաղորդագրությունը հայտնվել էր սոցցանցի պաշտոնական հաշվում: Ընկերությունն անհրաժեշտ էր համարել, որ ԱՄՆ նախագահը ջնջի Թվիթերի՝ քաղաքականությունը խախտող երեք թվիթ: Թվիթերը ջնջելուց հետո 12 ժամից հաշիվը կապաարգելափակվի։