Արաղչի. Իրանը կդադարեցնի ուրանի 20 տոկոս հարստացումը, եթե ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկվեն
«ԻԻՀ կդադարեցնի ուրանի 20 տոկոս հարստացումը, եթե ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն», - ասել է Իրանի փոխարտգործնախարարը:
Հինգշաբթի օրը, Ճապոնիայի NHK հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում, Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին անդրադարձել է վերջին չորս տարիների ընթացքում Իրանի նկատմամբ կիրառված ամերիկյան պատժամիջոցների հետևանքներին: Այս մասին գրում է Pars Today-ը։
Արաղչին նշել է: «ԻԻՀ ոչ մի վայրկյան չի կորցնելու ոչ մի վայրկյան՝ պատժամիջոցները նորից վերացնելու համար վստահություն ձեռք բերելու համար»:
Նրա խոսքերով, եթե պատժամիջոցները չեղարկվեն և ապահովվեն ՀԳՀԾ-ով սահմանված Իրանի շահերը, Թեհրանը կվերադառնա իր միջուկային պարտավորություններին:
Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ ուրանի 20 տոկոս հարստացումը հնարավոր է շատ արագ և հեշտ դադարեցնել:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ին ԱՄՆ-ի վերադարձին, Արաղչին ասել է. «Այդ որոշումը պետք է կայացնեն նրանք: Իրանը կսպասի, տեսնելու, թե ինչպես է Բայդենի կառավաուևթյունը ցանկանում վերադառնալ միջուկային համաձայնությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան