Առողջություն 17:48 08/01/2021 Հայաստան

Բժշկական կենտրոնների և կրթահամալիրների հարկային բեռը կրկնակի ավելացվելու է. ԲԿ տնօրեն

«Վիրահատությունը եթե հիմա արժի 300 հազար դրամ, ապա ավելացված արժեքի հարկի ներմուծման հետևանքով այն բարձրանալու է մոտ 20 տոկոսով՝ դառնալով 360 հազար դրամ: Ներկայում բժշկական կենտրոնները վճարում են միայն 23 տոկոս եկամտահարկ, ինչպես նաև «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» վճարները»,- արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ստորագրած նոր որոշումը մեկնաբանելու panorama.am-ի հարցին՝ նշեց Երևանի մասնավոր բժշկական կլինիկաներից մեկի տնօրենը: Վերջինս չցանկացավ, որ իր անունը հրապարակվի՝ լրացուցիչ հարկային ստուգումների չենթրկվելու համար:

«Բժշկական կենտորնը եթե հիմա մուծում է, օրինակ, 7 մլն ՀՀ դրամ հարկ, ապա փոփոխություններից հետո պետք է մուծի ևս 6 մլն, որը կնշանակի հարկային բեռի կրկնակի ավելացում»,-հայտարարեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած N 1455-Լ «Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին» որոշման հավելվածում ասվում է, որ հարկային քաղաքականության ճեղքի հիմնական պատճառն ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների չափազանց լայն շրջանակն է, այդ պատճառով էլ նախատեսվում է կրճատել ԱԱՀ-ից ազատման արտոնությունների շրջանակը:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ ԱԱՀ-ն ավելացվելու է նաև կրթության ոլորտում և խնդիրներից մեկն էլ այն է, որ այդ գումարը միանգամից տրվելու է պետությանը և չի ուղղվելու տվյալ բուժհաստատության կամ կրթական հաստատության կարողությունների զարգացմանը:

Բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով, այն իր ետ բերելու է մի շարք անցանկալի հետևանքներ: «Բժշկական և կրթական հաստատությունները ստիպված են լինելու բարձրացնել իրենց մատուցած ծառայությունների գինը, որը բերելու է դիմողների թվի նվազեցմանը, հասարակության առողջական վիճակի և կրթական մակարդակի վատթարացմանը»,- նշեց նա:

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ ներկայում կրթությունը և բժշկությունն ազատված է ավելացված արժեքի հարկից, իսկ բժշկական հաստատություններն այդ հարկատեսակը միայն դեղորայք ներմուծելու համար են վճարում:

Նիկոլ Փաշինյանի որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հարկային քաղաքականության ճեղքը հարկային օրենսդրության հետևանքով չհավաքագրվող կամ պակաս հավաքագրվող հարկային եկամուտների ամբողջությունն է, որը իշխանությունը որոշել է կրճատել այս և հարկերի բարձրացման այլ գործիքներով՝ կրճատելով հարկային արտոնությունների շրջանակը, որը չի հիմնավորվում ծախսեր-օգուտներ վերլուծությամբ:

Որոշմամբ նաև առաջարկվում է հարկման ընդհանուր համակարգի համեմատությամբ սահմանել շրջանառության հարկի ավելի բարձր բեռ:

Այս հարկը նախատեսում է փոքր և միջին բիզնեսի գործունեությունը խթանելու համար։ Այն առևտրի ոլորտում այժմ 5 տոկոս է, իսկ արտադրության ոլորտի համար նախատեսված է 3,5 տոկոս։ Կառավարությունն անհրաժեշտ է համարել նվազեցնել նաև հարկի շեմը։ Գործող կարգավորումներով շրանառության հարկի դաշտում գործում են մինչև 115 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարողները։ Դեռ պարզ չէ, թե այդ շեմն ինչքան կիջեցվի: Նախկինում շրջանառված և չընդունված նմանատիպ նախագծով նախատեսված էր այն իջեցնել մինչև 58 մլն դրամի: Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այն ժամանակ չընդունեց նախագիծը՝ չցանկանալով նեղացնել փոքր և միջին բիզնեսին, իսկ այսօր ստիպված է անել այն՝ վկայակոչելով  միջազգային փորձը:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, հարկային քաղաքականության ճեղքի մյուս պատճառը ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի բացակայությունն է: Այս համակարգի ներդրման համար, որպես հիմնավորում, ներկայացվում է հակակոռուպցիոն ռիսկերի կառավարման և եկամտային հարկի համակարգին որոշակի պրոգրեսիվություն հաղորդելու հարցերը:

Որոշմամբ ֆինանսների նախարարին հանձնարարվել է ներկայացնել միջոցառումների կատարմանն ուղղված գործողությունների ծրագրի նախագիծը, իսկ  էկոնոմիկայի նախարարին՝ տնտեսական քաղաքականության հայեցակարգը և այդ համատեքստում՝ եկամուտների քաղաքականության վերափոխման համապարփակ տեսլական։

Ա. Վարդանյան
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}