Ճիշտ են ասում, զանգի ԱԱԾ տնօրենին, հետո կասեմ ինչի համար. Հրամանատարի պատասխանը՝ անհետ կորած զինծառայողի մորը
Էջմիածնի զորամասի դիմաց նստացույց անող անհետ կորած զինծառայողներից Վարդան Ադոյանի մարը՝ Անահիտ Ադոյանը, հեռախոսարույց ունեցավ զորամասի հրամանատարներ Արսեն Աբգարյանի հետ, պարզելու, թե արդյոք որոնողական աշխատանքներ են սկսելու Զանգելանի հատվածում, որտեղ շրջափակման մեջ են ընկել 41 զինծառայող ու անհետ կորած են։ Արսեն Աբգարյանն ասաց, որ այդ պահին պաշտպանության նախարարությունում է, պետք է սպասել։
Անահիտ Ադոյանը հրամանատարին ասաց, որ Ստեփանակերտից իրեն ասել են, որ ինքը կապ հաստատի ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ։ Աբգարյանն արձագանքեց. «Ճիշտ են ասում, զանգի, հետո կասեմ ինչի համար... Լավ, հլը մի րոպե սպասի, պետին հարցնեմ, տեսնեմ, թե ինչ է ասում»։
Տիկին Անահիտը հետաքրքրվեց՝ թուղթ չի՞ ուզել, որ ինքն էլ գնա անհետ կորած զինծառայողներին փնտրի։
«Անահիտ, համբերի, ուրիշ հարց կա։ Ցավդ տանեմ, էդ հարցով եմ, մեռնեմ սրտիդ, համբերի թույլտվություն ստանանք...
Ամենամեծ մասշտաբով դիմել են այդ հարցով, տեսնենք՝ ինչ են ասում, կտեղեկացնենք»,- ասաց Ա. Աբգարյանը։
Անահիտ Ադոյանն ասաց, որ այստեղ վրաններ են տեղադրելու ու մնալու են այստեղ։
Անհետ կորած զինծառայողների հարազատները չեն հավատում հրամանատար Ա. Աբգարյանին.
«Ուզո՞ւմ եք գնանք նախարարություն, տեսնենք, որ Արսենն այնտեղ չի։ Բացարձակ սուտ, Արսենն այնտեղ չի»։
Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրն ասաց. «Գեներալ Անդրանիկ Մակարյանը թող գա, ժողովրդին պատասախան տա, թե ինչ պետք է անի մեր երեխաների համար, թող գնա, ընկնի սար ու չոլ, Մուրադովի ոտքերը կընկնի, ում ոտքերը կուզի թող ընկնի...»։
Հարակից հրապարակումներ`
- Գեներալին, հրամանատարին ասում էի՝ իմ տղան կոնկրետ այստեղ է, բացարձակ ոչինչ չարեցին. Անհետ կորած զինծառայողի հայր
- Թշնամու հետ չեն կարողանում բանակցել ու որոնողական աշխատանքներ սկսել Զանգելանում. Անհետ կորած զինծառայողի մայր
- Էջմիածնում անհետ կորած զինծառայողների ծնողները նստացույց են անում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին