Միքայել Մինասյան. Ադրբեջանը պահանջում է երեք նոր կետեր ներառել Նիկոլի կողմից արդեն ստորագրված փաստաթղթում
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելագրամի իր ալիքում գրում է, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը քննարկվելու է ոչ թե ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ պայմանագիրը, այլ լրիվ ուրիշ փաստաթուղթ։
Նա մանրամասնում է, որ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը պետք է ունենա իրավական հիմք։
«Ռուսական կողմն այդ հիմքը պատրաստել էր դեռ նոյեմբերի 9-ին, հայկական կողմը պատրաստակամորեն այն ստորագրել է, սակայն չի ստորագրել Ադրբեջանը»,-նշում է Մինասյանը։
Նախկին դեսպանի ներկայացմամբ, ադրբեջանական կողմը, ելնելով այն բանից, որ ինքը հաղթող կողմ է, առաջ է բերում երեք նոր կետ, որոնք ցանկանում է տեսնել խաղաղապահների գործունեության կարգավորման վերաբերյալ պայմանագրում կամ դրա որևէ հավելվածում։
Ըստ առաջին կետի, հայկական որևէ ուժ չպետք է լինի Արցախում, քանի որ այն ադրբեջանական հող է։ Ադրբեջանական ուժերն այնտեղ են իրավունքի ուժով, ռուսական զորքերը՝ ադրբեջանական կողմի համաձայնությամբ։ Իսկ հայկական ուժեր՝ ոչ ՀՀ ԶՈՒ, ոչ էլ Արցախի չպետք է լինեն։
Երկրորդ կետի համաձայն, Հայաստանի պաշտոնատար անձանց բոլոր այցերն Արցախ պետք է լինեն ադրբեջանական կողմի հետ համաձայնեցված։
Երրորդ կետի համաձայն, Արցախի ՏԻ մարմինները պետք է նշանակվեն ադրբեջանական կողմի ու խաղաղապահների համաձայնությամբ։
Հայկական կողմի խնդիրն այն է, որ կապիտուլյացիայի տենդի մեջ լինելով, այդ փաստաթուղթը ստորագրել է առաջինը, թույլ չտալով Ադրբեջանին վերջնականապես ներկայացնելու իր ակնկալիքները միջնորդ Ռուսաստանից։
Ադրբեջանի հետ չհամաձայնեցված, բայց Նիկոլի կողմից արդեն ստորագրված համաձայնագիրն ավելացնում է Ադրբեջանի բանակցային օջախները, թույլ տալով, պահանջների չկատարման դեպքում պահանջել խաղաղապահների դուրսբերում։
Հ.Գ. Ի դեպ այս փաստաթուղթը հունվարի 11-ին չի քննարկվելու։ Հունվարի 11-ին քննարկվելու է լրիվ ուրիշը։ Բայց այդ մասին հետո»,-գրում է Միքայել Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Նիկոլի այսօրվա գրառման առաջին մասը թարգմանաբար նշանակում է՝ գոնե գերիներին տվեք
- Միքայել Մինասյան. Բառեր չկան, կորոնավիրուսը շատ հարմար արդարացում է թաքնվելու համար
- Իմ տեղեկություններով՝ Բաքվում պահվում են ավելի քան 115 հայ ռազմագերիներ. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. Այն ինչ պիտի անենք՝ հնարավոր է, այն ինչին պիտի հասնենք՝ իրական է
- Մեղրին նույնպես վտանգված է խոստացված տրանսպորտային միջանցքի պատճառով․ Միքայել Մինասյան
- Մոսկվայում եղած հանդիպումից հետո ՀՀ ԱԱԾ տնօրենին գաղտնի ուղարկել են Բաքու. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. Կեսգիշերից կարող ենք սկսել սխալները ուղղելու տարին։ Գուցե տասնամյակը…
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին