«Տեսնենք էլի ոնց կլինի կամ չի լինի». պատմում է շուռնուխցի տարեց տղամարդը, ով լքել էր իր տունը
«Որ այս պատերազմը սկսվեց տեղափոխվեցինք այս տունը, գյուղի ազատ տունը։ Մի հորթ է,հարևանին գոմում է, երեխան գնաց կերակրելու, տեսնենք էլի ոնց կլինի կամ չի լինի»,-ասում է շուռնուխցի տարեց տղամարդը, որը ևս ստիպված է եղել լքել իր տունը՝ թողնելով թշնամուն։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ Շուռնուխում 12 նոր տուն կկառուցվի, թաղամասի համար կընտրվի ամենահարմար ու անվտանգ տարածքը։ Նա նաև հայտնել է,որ կառավարությունն աշխատանքային խումբ է ստեղծել։
«Ուսումնասիրել ենք ճանապարհների խնդիրը,թե ինչպես պետք է կառուցվեն նոր ճանապարհները, խմելու ջրի խնդիրը. նպատակն է ամրացնել գյուղը»,-ասել է Արմեն Ղուլարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այդ փաստաթղթում Շուռնուխ, Որոտան, Խծաբերդ բառերն էլ չկային, ու ռազմագերիների թիվն էլ գնալով մեծացավ
- Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը
- «Նիկոլ, էս էլ քո նավագոդնի նվերը շուռնուխեցուց»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան