Չավուշօղլու. «Կկարգավորվեն Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լիսաբոնում պորտուգալիացի պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Բաքվին ցուցաբերած աջակցության, եռակողմ հայտարարության ու հետպատերազմյան զարգացումների մասին:Այս մասին գրում է «ermenihaber»-ը։
Նա նշել է, որ Անկարան Բաքվին օգնել է՝ ելնելով «մեկ ազգ, երկու պետություն» իրողությունից` ավելացնելով, որ Թուրքիան աջակցում է Ռուսաստանի միջամտությամբ ստորագրված հայտարարությանը։
«Այս պայամանգրից հետո Ադրբեջանի որոշած տեղերում համատեղ մշտադիտարկման կենտրոն ենք կառուցում: Դիտարկման կենտրոնների նպատակը հրադադարը վերահսկելը և խախտում լինելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկելն է: Մենք հույս ունենք, որ Հայաստանը չի խախտի հրադադարը»,- ասել է Չավուշօղլուն ու ավելացրել․
«Վերջապես մենք էլ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կկարգավորենք: Ե՛վ Թուրքիա-Հայաստան, և՛ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները կկարգավորվեն: Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը տարածաշրջանում գտնվողներից ամենաշատը կօգտվեն այդ կարգավորումից: Այդպիսով կարող ենք Հարավային Կովկասում մնայուն խաղաղություն և կայունություն ստեղծել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան