Կադիրովն հայտարարել է, որ Կապիտոլիումի անկարգություններից հետո ինքը և Թրամփը նմանվել են
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում ասել է, որ ինքը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այժմ իրար նման են:
«Հիմա ես ու Թրամփը որոշակիորեն նման ենք իրար: Եթե ավելի վաղ նա էր ինձ արգելափակել էր սոցիալական ցանցերում, այժմ Ամենակարողը վերականգնել է արդարությունը, և արդյունքում արգելափակվում են ըմբոստ Դոնալդ Թրամփի հաշիվները»,- Չեչնիայի ղեկավարի խոսքերը հրապարակել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Նա նաև նշել է, որ եթե Թրամփը հարգեր ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, ապա հավանաբար նման բան տեղի չունենար:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Twitter, Facebook, YouTube և Instagram սոցիալական ցանցերը սառեցրել են Թրամփի էջերը: Նման միջամտության պատճառն այս շաբաթ Կապիտոլիումի տարածքում անկարգություններ կազմակերպողներին ուղղված նրա տեքստային և տեսագրությամբ արված ուղերձներն են եղել:
Իրավապահները ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ: Քաղաքի ոստիկանությունը հայտնել է բողոքի ցույցերի ընթացքում արձանագրված հինգ մահվան մասին, որոնցից մեկը ոստիկան է:
Կադիրովի Instagram և Facebook-ի էջերը արգելափակվել էին 2017-ի դեկտեմբերի 23-ին: «Ռոսկոմնադզոր»-ը հարցում էր ուղարկել Facebook-ին՝ պահանջելով բացատրել սոցիալական ցանցերում Կադիրովի էջերի արգելափակման պատճառը: Facebook-ի գրասենյակից պատասխանել էին, որ արգելափակման պատճառը Կադիրովին ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում ներառելն է եղել:
Հարակից հրապարակումներ`
- WSJ. Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների պատճառով ԱՄՆ կրթության նախարարը հրաժարական է տվել
- ԱՄՆ ֆոնդային բորսաներն ու դոլարը «ցինիկորեն» են արձագանքում Վաշինգտոնի բողոքի ցույցերին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան