Ժամը 12:00-ին շտապ հավաք՝ արդարադատության նախարարության առջև. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Ժամը 12:00-ին շտապ հավաք՝ արդարադատության նախարարության առջև։ Պահանջներ՝ հրապարակել հունվարի 11-ին ստորագրվելիք պայմանագրի նախագիծը»։
Տեսանյութում նա նշում է, որ այժմ գտնվում է արդարադատության շենքի առջև, այստեղ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել, որն ինքնին ևս մեկ նշան է, որ այսօր իսկապես անելիք ունեն արդարադատության նախարարության առջև։
«Առավոտյան փոքր խմբով եկանք այստեղ, ինքնաբուխ հավաքի ռեժիմով մտադրություն ունեինք հարցեր ուղղել հենց արդարադատության նախարարությանը՝ կախված բավական ճշմարտանման տեղեկությունների հետ, որ մամուլում տարածվեց այն կապակցությամբ, թե հունվարի 11–ին ստորագրվելիք պայմանագրի տեքստն արդեն պատրաստ է, գտնվում է արդարադատության նախարարությունում գաղտնի ռեժիմով։ Դրա նպատակն է որոշ դրույթներ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանեցնելը։
Տեսանք, որ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել, ավելի ամրապնդվեց մեր համոզմունքը, որ իսկապես խնդիր կա, ամենայն հավանականությամբ պայմանագրի նախագիծը գտնվում է նախարարությունում»,- ասում է Ռ. Մելիքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Դավաճանը մեր անունից փաստաթուղթ ստորագրելու իրավունք չունի. Լիլիթ Գալստյան
- Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու. փաստաթուղթն այսօր գաղտնի ուղարկվել է ԱՆ. Mediaport
- Նիկոլը պատրաստվում է առաջիկայում Ալիևի հետ ստորագրել նոր փաստաթուղթ. Իշխան Սաղաթելյան
- Պատրաստվում է մեկ այլ փաստաթուղթ՝ Ադրբեջանի սահմանների, տարածքային ամբոջականության ճանաչումը. Հայկ Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին