Խոսնակ. ԱՆ-ն որևէ պայմանագիր չի ստացել
«ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։
Ավելի վաղ նա նույն հարթակում գրել էր. «Հերթական անգամ փորձ է արվում անհայտ ծագման տելեգրամյան ալիքի շղարշի ներքո կեղծ լուրեր տարածել»։
Հիշեցնենք, որ իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանն այսօր շտապել էր ԱՆ շենքի դիմաց, այնտեղ տեսել մեծ թվով ոստիկաններ։
Նա հայտարարեց՝ ժամը 12-ին հրավիրում է շտապ հավաք նախարարության շենքի դիմաց, հարցեր ուղղելու նախարարությանը։
«Թիվ մեկ պահանջն է տեղեկատվության մատչելիության ապահովումը։ Մենք այլևս չենք ուզում ապրել արծրունական իրականության պայմաններում, երբ 44 օր հաղթում էինք, հետո հայտնվեցինք դառը իրականության մեջ։ Մենք պահանջում ենք տեղեկատվություն՝ ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը, ի՞նչ ենք մենք զիջում, ի՞նչ ենք ստանում, և առհասարակ այս պայմանգիրն ի՞նչ իրավաբանական բովանդակություն ունի»,- հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ Թելեգրամի Mediaport ալիքը, վկայակոչելով իր տեղեկությունները, գրել էր. «Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու. փաստաթուղթը այսօր գաղտնի ուղարկվել է ԱՆ՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 12:00-ին շտապ հավաք՝ արդարադատության նախարարության առջև. Ռուբեն Մելիքյան
- Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու. փաստաթուղթն այսօր գաղտնի ուղարկվել է ԱՆ. Mediaport
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան