08.01.2021. Կորոնավիրուսի 361 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 1700 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 361 նոր դեպք: Առողջացել է 573 մարդ։ Մել օրում մահացել է 8 մարդ։ Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հունվարի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161415 դեպք, որոնցից 147961-ն` առողջացած, 2908-ը` մահվան ելքով: Մահվան ևս 696 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9850 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 604686 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 201 նոր դեպք
- 06.01.2021. Կորոնավիրուսի 309 նոր դեպք է գրանցվել, ևս 12 մարդ մահացել է
- 05.01.2021. Կորոնավիրուսի 324 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
- 04.01.2021. Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք, 14 մարդ մահացել է
- 03.01.2021. Հայաստանում մինչ օրս մահացել է կորոնավիրուսով 3538 հիվանդ
- 02.21.2021. Հաստատվել է է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք, մահացել է 8 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին