WSJ. Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների պատճառով ԱՄՆ կրթության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՆ կրթության նախարար Բեթսի Դևոսը Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների պատճառով հինգշաբթի հրաժարական է տվել: The Wall Street Journal-ի տարածած այս տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կասկած չկա, որ ձեր հայտարարություններն ազդեցին իրավիճակի վրա, ինձ համար այն շրջադարձային պահ էր: Այս ամենը տեսնում են զգայուն երեխաները, նրանք սովորում են մեր օրինակից»,- ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված Դևոսի դիմումից մեջբերում է արել պարբերականը:
Հինգշաբթի օրը նույն պատճառաբանությամբ հրաժարական է տվել նաև ԱՄՆ տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն: Նույնն արել է Հյուսիսային Իռլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Միկ Մալվանին, ով նախկինում զբաղեցնում էր Սպիտակ տան աշխատակազմի շտաբի պետի պաշտոնը, իսկ մինչ այդ էլ վարչա-բյուջետային վարչության տնօրենն էր:
Նշենք, որ Բայդենի երդմնակալության արարողությունը նախատեսվում է հունվարի 20-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան