
Mediaport ․Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին․ Աղդամի մոնիտորինգի կենտրոնը քայլեր կձեռնարկի
Mediaport-ը գրում է՝ Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին։
«Մենք գտնվում ենք Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման գործընթացում, որը տեղակայվելու է Ադրբեջանի կողմից ուղենշված վայրում։
Այս կենտրոնի հիմնական նպատակը լինելու է հաստատված հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, և ռեժիմի խախտման դեպքում կիրառվելու են համապատասխան զսպիչ միջոցներ»,- Լիսաբոնում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ այս ընթացքում Հայաստանն իբր 3 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։
Հիեցնենք, որ հրադադարի վերահսկման ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը տեղակայվելու է Աղդամում։