
ԵՄ երկրները իրավունք չունեն COVID-19- ի դեմ պատվաստանյութի երկկողմանի պատվերների
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ասել է, որ ԵՄ երկրները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը պետք է գնեն ոչ թե երկկողմ, այլ եվրոպական բանակցությունների միջոցով, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նա նշել է, որ պատվերների առկա պորտֆելը կազմում է 2,3 միլիարդ պատվաստանյութ: Նրա խոսքով, սա բավական է ԵՄ ամբողջ բնակչությանը պատվաստելու համար:
Ֆոն դեր Լեյենը հավելել է, որ եվրոպական շուկա մտնող ցանկացած դեղամիջոց պետք է Եվրոպական դեղերի գործակալությունում (EMA) հաստատման և հետազոտման գործընթաց անցնի:
Նա նաև նշել է, որ Pfizer-ի և BioNTech-ի հետ Եվրահանձնաժողովի պայմանագիրը կվերականգնվի, և Եվրամիությունը, բացի արդեն համաձայնեցված 300 միլիոնից, կգնի ևս 300 միլիոն չափաբաժին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն Pfizer-ից և BioNTech-ից լրացուցիչ 300 միլիոն դոզա պատվաստանյութ է ձեռք բերելու։
Հարակից հրապարակումներ`
- Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց հետո ԱՄՆ-ում բժիշկը մահացել է
- ԱՀԿ-ը հաստատել է Pfizer / BioNTech պատվաստանյութի արտակարգ կիրառումը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին