ԱՄՆ դաշնային իշխանությունները հետաքննում են Վաշինգտոնում ոստիկանության սպայի մահը
ԱՄՆ դաշնային իշխանությունները հետաքննելու են Կապիտոլիումի ոստիկանության սպայի մահը, որը մահացու վիրավորում է ստացել ԱՄՆ Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է CNN հեռուստաալիքը,փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ աղբյուրի՝ հետաքննության արդյունքների հիման վրա դատախազությունը կարող է սպանության մեղադրանքով գործ հարուցել։ Այժմ միջադեպի հանգամանքները հետաքննում են Կապիտոլիումի ոստիկանությունը և Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանը:
Հինգշաբթի երեկոյան հայտարարվել է իրավապահ սպա Բրայան Սիկնիկի մահվան մասին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա «վիրավորվել է ցուցարարների հետ ֆիզիկական շփման արդյունքում»:
Հարակից հրապարակումներ`
- Կադիրովն հայտարարել է, որ Կապիտոլիումի անկարգություններից հետո ինքը և Թրամփը նմանվել են
- WSJ. Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների պատճառով ԱՄՆ կրթության նախարարը հրաժարական է տվել
- ԱՄՆ ֆոնդային բորսաներն ու դոլարը «ցինիկորեն» են արձագանքում Վաշինգտոնի բողոքի ցույցերին