«Էրմէնի Տիլը». Ադրբեջանում լույս է տեսել հայերենի ուսուցման դասագիրք
Ադրբեջանում լույս է տեսել հայերեն սովորել ցանկացողների համար նախատեսված դասագիրք:
Այն նախատեսված է ինչպէս միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի կողմից կազմակերպված հայերենի դասընթացների ուսանողների, այնպես էլ նրանց համար, որոնք կցանկանան անհատապես սովորել: Այս մասին գրում է Arevelk-ը:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրքի հետ կապված գրել է․ ««Բազավար»՝ Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի հրատարակած հայերենի նոր դասագրքի 1-ին մասի 1-ին դասի բառերից է։
Մոտավորապես մի քառասունվեց տարի հայերեն խոսում եմ, քառասունմեկ տարի՝ կարդում ու գրում, բայց այս բառը, առանց բացատրական բառարանի օգնության, չհասկացա։
Փաստորեն, «բազայի վարիչ» է նշանակում։ Շատ պետքական բառ է հայոց լեզու սովորող թուրքի համար, խոսք չկա։ Իրենք, մեծ մասամբ, կանաչեղենի և բանջարեղենի բազայի «բազավար» են երազում դառնալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան