Ձեր ցավն ու վիշտը շարունակելու է օգտագործել իր վրա դրված հայրենադավ առաքելությունն ավարտելու համար.Ն.Զոհրաբյանը՝ գերիների հարազատներին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հայ ժողովրդի պատմության ամենասառնասիրտ ու ցինիկ դավաճանն ու մարդատյացը կրկին ստում է:
Մոսկվա այցից և հերթական դավաճանական փաստաթուղթը ստորագրելուց առաջ փորձ է անում բառերի մանիպուլյացիայով մոլորեցնել այն փոքրաթիվ հատվածին, ով հաստատ չի կարդացել ու չի կարդալու նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտը:
Դավաճանը հերթական անգամ խաբում է գերիների և անհետ կորածների ծնողներին, որ նրանց զավակների վերադարձի գինը կարող է լինել հերթական ազգադավ փաստաթղթի ստորագրումը, որը ինքը անելու է հանուն ռազմագերիների:
Եվ ամենանողկալի սուտը, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կոմունիկացիայի հարցը դեռ հետագա քննարկումների խնդիր է:
Նայե՛ք իր ստորագրած եռակողմ փաստաթղթի նշագրված հատվածները:
Նա անգամ հիմա, երբ չկա մարդ, ում համար պարզ չի այլևս, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի պատմության ամենադաժան ու ցինիկ դավաճանությունն ու հայրենադավությունը, շարունակում է ստել, շարունակում է բառերի ժանգլյորությունը:
Ռազմագերիների և անհետ կորածների հարգելի ծնողներ, դավաճանը ստանձնել է հստակ եռակողմ պարտավորություն՝ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կոմունիկացիաներ ապահովելու:
Ու նա դա անելու է:
Իսկ ձեր ցավն ու վիշտը, ցավոք, շարունակելու է օգտագործել իր վրա դրված հայրենադավ առաքելությունն ավարտելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու. փաստաթուղթն այսօր գաղտնի ուղարկվել է ԱՆ. Mediaport
- Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպուման օրակարգը բազում սպառնալիքներ կարող է պարունակել․Ա․ Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին