Մնում է հունվարի 11-ին էլ չհայտարարեն՝ այդ պահի դրությամբ փաստաթուղթ չկար, բայց կես ժամ հետո ստացան. Մելիքյան
«Նախարարը հայտարարեց, որ նման փաստաթուղթ գոյություն չունի, դրան գումարեց այն, որ որպես կառավարության անդամ՝ պնդում է, որ նման փաստաթուղթ գոյություն չունի։ Ես ուզում եմ, որ բոլորս այս պահից արձանագրենք, որովհետև սա շատ կարևոր փաստ է այն առումով, որ մենք ունենք 2-3 օր՝ մինչ հուվարի 11-ը»,- այսօր Արդարադատության նախարարության դիմաց քաղաքացիների ակցիայից հետո ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Ռուստամ Բադասյանի հայտարարությանը, թե Արդարադատության նախարարությունում չկա որևէ փաստաթուղթ։
Նա նշեց՝ մնում է չլինի, որ հունվարի 11-ին էլ հայտարարեն, թե այդ պահի դրությամբ չկար, բայց կես ժամ հետո փաստաթուղթ ստացան։
«Սա արձանագրում ենք և դրանից հետևություններ կանենք։ Որպես դրական փաստ արձանագրենք, որ նախարարն իջավ ներքև և արեց հայտարարություն, բայց հետագայի համար այս փաստն օգտագործելու ենք։ Եթե հունվարի 11-ին ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու, մենք լավ հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել հունվարի 8-ին»,- նկատեց Ռուբեն Մելիքյանը:
Հարցին, թե նախարարի հայտարարությունից հետո համոզվա՞ծ են, որ այդպիսի փաստաթուղթ չկա, Մելիքյանն արձագանքեց՝ ինքն այդպիսի հետևություն անել չի կարող, հետևություն կանի հունվարի 11-ին։
«Մենք ի գիտություն ընդունեցինք այս երկու փաստերը՝ նախարարն իջավ և հայտարարություն արեց»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նման պայմանագիր գոյություն չունի նախարարությունում. Բադասյան
- Բավ է ոտնահարեք հայ ազգի իրավունքները, կետ առ կետ հրապարակեք այդ փաստաթուղթը. քաղաքացի
- Եթե չկա այդպիսի փաստաթուղթ, ապա ի՞նչ կա. Արսեն Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան