Զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ
Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ։ Նրանք չեն ցանկանում իրենց երեխաներին տանեն Արցախ, քանի որ ճանապարհն անվտանգ չէ, երաշխիչք չկա՝ երեխաները կհասնեն Արցախ, թե ոչ։
«Ում հարցնում ես՝ երաշխիք կա՞ որ հասնելու են, հրամանատարությունից որևէ մեկը չասաց, որ երաշխավորում են անվտանգությունը»,- ասաց ծնողներից մեկը։
Նա պատմեց, որ արձակուրդից եկել են երեխաները, դեկտեմբերի 28-ին պետք է գնային Արցախ, ադրբեջանցիները չեն թողել, այդ պատճառով էլ ժամկետայյին զինծառայողներին բերել են այստեղ։
«10-20 օր առաջ վտանգավոր էր, հիմա անվտա՞նգ։ Որևէ մեկը չի ասում, թե ինչո՞ւ է այսօր արդեն անվտանգ»,- ասում են ծնողները։
Նրանք նշում են՝ դեմ չեն, որ իրենց երեխաները ծառայեն, ուղղակի պահանջում են անվտանգության երաշխիքներ։ Ասում են՝ պատրաստ են իրենց երեխաներին տանել տուն, մինչև երաշխավորեն անվտանգությունը։
Զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջում ՊՆ ներկայացուցիչների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան