Սենոր Հասրաթյան. Պարտության նիրհից զարթնելու պահն է, ուշանում ենք
Գնդապետ, Արցախի ՊՆ նախկին պաշտոնյա Սենոր Հասրաթյանը գրում է.
«Պատմության մեջ կան օրինակներ, երբ հանուն Երկրի և ազգային արժեքների պաշտպանության ժողովուրդները ոտքի են ելել և գնացել տվյալ գաղափարներով օժտված ու իրենց ապրած տարիներով այդ ամենն ապացուցած անհատների հետևից և վերջնական արդյունքում շահել: Բայց եղել են նաև ազգեր, որոնք անհետացել են պատմության թատերաբեմից, քանի որ նրանց առաջնորդող անհատներն իրականության մեջ եղել են ոչ թե տվյալ արժեքների կրողներ ու հարստացնողներ, այլ նեղանձնական նպատակներով սեփական ժողովրդի ազնիվ զգացմունքները հանցավոր միտումնավորությամբ շահագործողներ...
Հ.գ.1-Ապշում եմ, թե մարդ, որքան պետք է ատի սեփական ժողովրդին ու Հայրենիքը, որ շարունակի անել այն, ինչ անում է Հայաստանի վարչապետի պաշտոնն այսօր զբաղեցնող անձը: Դրանից տասնյակ անգամ ավելի շատ ապշում եմ մեր այն հայրենակիցերի պահվածքից, ովքեր, եթե ոչ սեփական մաշկի վրա զգալով, ապա գոնե տեսնելով որդեկորույս ու հայրենազրկված իրենց հայրենակիցների ապրումներն ու օր-օրի դեպի անորոշության անդունդը գլորվող Երկրի վիճակը, ոչ միայն հանդուրժում, այլև շարունակում են խոսքով ու գործով հետևողականորեն նպաստել այդ անձի իշխանապետության պահպանմանը և, ըստ այդմ՝ նաև Հայրենիքի գիտակցված կործանմանը...
Հ.գ.2-Պարտության նիրհից զարթնելու պահն է, ուշանում ենք...»։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Ծանրագույն իրավիճակից դուրս գալու ելքերը դեռևս սպառված չեն
- Հաղթածի պատիվը վերադարձնելու հրամայականներից մեկը հզոր առաջնորդով հզոր բանակ ունենալն է. Սենոր Հասրաթյան
- Այսօր, ամեն ինչ փոխվել է, իսկ մենք դարձել ենք անմիաբան, անկամ և հողատու. Սենոր Հասրաթյան
- Այստեղ բախվում են տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահեր և ունեն Կովկասի վերանայման խնդիր. Սենոր Հասրաթյան
- Խնդիրը ոչ թե «նախկիների» և «ներկաների» սահմանազատման մեջ է, այլ կեղծիքը ճշմարտությունից տարբերելու.Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Այսօր վարչապետի աթոռին հայտնված նույն անմեղսունակը գիտակցաբար տանում է 2008-ի ճանապարհով
- Սենոր Հասրաթյան. Նիկոլն ավելի դաժան է մերժվում, քան մերժվել են «նախկինները»
- Սենոր Հասրաթյան. «ժողովրդի իշխանություն» կոչված խաբկանքին գերի հայը շարունակում է գնալ դեպի ինքնակործանում..
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան