Ալվինա Աղաբաբյան. Արվում է ամեն ինչ` մեզ դիմադրություն ցույց տալու հնարավորությունից իսպառ զրկելու համար
ԵՊՀ դասախոս, ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Պատերազմի ընթացքում մեր ապաշնորհ ռազմաքաղաքական ղեկավարության շնորհիվ ոչնչացվեց կամ թշնամուն թողնվեց հսկայական թվով ռազմական տեխնիկա և ռազմամթերք։ Մեր ռազմական պոտենցիալը վերականգնելու համար երկար ժամանակ է պահանջվելու և ահռելի ֆինանսական միջոցներ։
ՀՀ֊ի ներկայիս տնտեսական ողբալի իրավիճակը, ներդրումների բացակայությունն ու ապագայում էլ դրանց բացառումը, մոտալուտ տնտեսական ճգնաժամի կանխատեսումները, իշխանությունների` տնտեսությունն ուշքի բերելուն և տնտեսական կոլապսից երկիրը փրկելուն ուղղված զրո քայլերը փաստում են, որ այդ ֆինանսական միջոցները մենք առաջիկայում այդպես էլ չենք ունենալու։
ՀՀ նոր սահմանագծի երկայնքով, հատկապես Սյունիքում, թշնամուն են հանձնվում ռազմավարական նշանակության տարածքներ, բարձունքներ և ճանապարհներ։ Նույնը սպասվում է Տավուշի և Արարատի մարզերում։ Ադրբեջանի կողմից սանձազերծված հաջորդ պատերազմում, որն անխուսափելի է, մենք թշնամու հետ ստիպված ենք լինելու կռվել խիստ անբարենպաստ աշխարհագրական դիրքերից, դրան գումարած` ունենալու ենք լոգիստիկ հսկայական խնդիրներ։
Ներկայիս իշխանությունները որևէ կերպ չեն կազմակերպում ՀՀ նոր սահմանագծի ամբողջական և լիարժեք պաշտպանությունը, ավելին` կրճատում են բանակի թիվը։
Ասել է թե` մտածված ու հետևողականորեն արվել և արվում է ամեն ինչ` մեզ դիմադրություն ցույց տալու հնարավորությունից իսպառ զրկելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ալվինա Աղաբաբյան. Էլ ինչ է Նիկոլը «բանավոր պայմանավորվել» նվիրել թշնամուն
- Ալվինա Աղաբաբյան. Փաստացի թշնամուն են տալու Հայաստանն արտաքին աշխարհին կապող երկու միջպետական ճանապարհներից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան