
Ավելի քան 47 830 մարդ վերադարձել է Արցախ իրենց տները
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մարդկանց հերթական խումբն է վերադարձել Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ իրենց տներ:
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ, Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 181 փախստական: Ընդհանուր առմամբ Արցախ է վերադարձել 47 հազար 834 փախստական՝ իրենց մշտական բնակության վայրեր:
Նշվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և քսաներեք դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: