Էգեյան Ավիաուղիները վերսկսում է թռիչքներն Աթենքից դեպի Երևան՝ զեղչային վաճառքով
Թուրքիայի կողմից հովանավորված ադրբեջանական զինուժի և սիրիացի վարձկանների՝ Արցախի վրա հարձակման պատճառով դադարեցվեցին ուղիղ չվերթները Հունաստանի և Հայաստանի միջև, որոնք իրականացվում էին «Aegean Airlines»-ի (Էգեյան Ավիաուղիներ) և Wizz Air-ի կողմից:
Սակայն նոյեմբերի 9-ին հրադադարի ռեժիմի դառը պայմանագրի ստորագրմամբ Հայաստանում վիճակը դանդաղորեն նորմալանում է: Այս մասին գրում է Greek City Times-ը։
Էգեյան ավիաուղիները մարտի 31-ից կվերսկսեն թռիչքները Աթենքից դեպի Երևան՝ զեղչված գներով:
Նշվում է, որ դեպի Երևան զեղչված թռիչքները հասանելի կլինեն մինչ հունվարի 11-ը:
«Եթե Հունաստանի սահմաններից դուրս միջազգային արձակուրդ եք փնտրում, ինչու չքննարկել Հայաստանը և աջակցել ժողովրդին ու տնտեսությանը, որն ավերվել է Թուրքիայի կողմից հովանավորված Արցախ ներխուժումից հետո»,- գրում է կայքն ու ներկայացնում Հայաստանի տեսարժան վայրերի նկարները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան