
Իրանն արգելեց կորոնավիրուսի պատվաստանյութերը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից
Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին արգելել է կորոնավիրուսի պատվաստանյութերը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: Այս մասին գրում է Gazeta-ն։
«Բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերի ներմուծումն արգելված է», - ասել է Խամենեին:
Նշվում է, որ ներկայումս Իրանը փորձում է ստեղծել սեփական COVID-19 պատվաստանյութերը: Ըստ երկրի առողջապահության նախարարության, Թեհրանն ակնկալում է առաջին դեղամիջոցը ստանալ գարնանը, և մինչ ամառ նախատեսվում է մշակել ևս երկու-երեք պատվաստանյութ: Առաջին պատվաստանյութն արդեն ներարկվել է կամավորներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը քննարկում է կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութ ձեռք բերելու հարցը՝ այդ թվում «Sputnik V»-ն:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին