COVID-19 բռնկման ֆոնին Չինաստանը կարանտին է մտցնում 11 մլն բնակչությամբ քաղաքում
Չինաստանի իշխանությունները դադարեցրել են տրանսպորտային կապերը 11 միլիոնանոց Շիցզյաջուան քաղաքի (Հյուսիսային Չինաստանի Հեբեյ նահանգի մայրաքաղաք) հետ` COVID-19- ի բռնկման պատճառով: Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսում ասել է Հեբեյ նահանգի նահանգապետի տեղակալ Սու Ցիանպեյը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Շիցզյաջուան և Սինտայ քաղաքների բնակիչները միայն խիստ անհրաժեշտության դեպքում կարող են լքել իրենց քաղաքները»,- ասել է նա։
Նրա խոսքով, նահանգային իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են այս քաղաքների ուղևորափոխադրումները:
Իշխանություններն արդեն կազմակերպել են բնակչության զանգվածային թեստավորումներ՝ կորոնավիրուսի հայտնաբերման համար:
Մինչ օրս Շիցզյաջուանում թեստավորվել է 4,86 միլիոն քաղաքացի, իսկ հարևան Սինտայ քաղաքում 1,89 միլիոն բնակիչ անցել է ՊՇՌ թեստեր: Ընդհանուր առմամբ, մեկ շաբաթվա ընթացքում այնտեղ հայտնաբերվել է 127 սիմպտոմատիկ և 183 ասիմպտոմատիկ դեպք:
Պեկինի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է Չինաստանի մայրաքաղաքից 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շիցզյաջուանի հետ ճանապարհային և երկաթուղային հաղորդակցությունը:
Շիցզյաջուանում չեղյալ են հայտարարվել մշակութային միջոցառումները: Քաղաքը լքելու համար ավտովարորդները պետք է ներկայացնեն հատուկ անցագիր: Հեբեյի նահանգային իշխանությունները մոտ 3 հազար բժիշկ են ուղարկել Շիցզյաջուան՝ քաղաքի բժշկական հաստատություններում աշխատելու: Դպրոցներում և մանկապարտեզներում դասերը չեղյալ են հայտարարվել:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական 22 երկրներում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ
- Իրանն արգելեց կորոնավիրուսի պատվաստանյութերը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, մահացել՝ 34 մարդ
- 08.01.2021. Կորոնավիրուսի 361 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 612 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան