Տեղի է ունեցել Պարսից ծոցի ափին գտնվող ԻՀՊԿ հրթիռային բազայի բացումը
ԻՀՊԿ գերագույն գլխավոր հրամանատարի ներկայությամբ, տեղի է ունեցել Պարսից ծոցի ափին տեղակայված հրթռիային ռազմավարական բազայի բացումը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Գեներալ Հուսեյն Սալամին ուրբաթ առավոտյան կայացած արարողության ժամանակ հայտարարել է, որ «տարածքային ամբողջականության, երկրի անկախության և իսլամական հեղափոխության ձեռքբերումների պաշտպանության մեր ռազմավարությունն ամրապնդվում է»:
Նա հավելել է. «Մեր թշնամիները չեն ընդունում մեր տրամաբանության ուժը, այլ հավատում են միայն իշխանության տրամաբանությանը, ուստի հեգեմոն ուժերի ծրագրերը մեզ պարտադրելը կանխելու համար, մենք չունենք այլ ճանապարհ, քան մե ր պաշտպանական և հարձակողական կանխարգելիչ ուժը հզորացնելը:
Գեներալ-մայոր Սալամի խոսքերով, այս համալիրը մեկն է այն մի քանի օբյեկտներից, որտեղ տեղակայված են ԻՀՊԿ ռազմածովային ուժերի ռազմավարական հրթիռները և հրթիռային կայանները:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գերագույն գլխավոր հրամանատարը հավելել է. «Հարյուրավոր կիլոմետր հեռահարությամբ այս հրթիռները խոցման ճշգրտության և շատ բարձր կործանարար ուժի շնորհիվ, ի վիճակի են շրջանցել հակառակորդի էլեկտրոնային պատերազմի սարքավորումները»:
Նրա խոսքերով. «Եթե ամբարտավան թշնամին մեր դեմ ուղղված որևէ նպատակ ունենա, Իրանի քաջ և տաղանդավոր երիտասարդները այն կխեղդեն իր սաղմի մեջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան