Ռիչարդ Օգդոն. Անցած տասը տարում Հայաստանի տնտեսական աճը բացառիկ էր
«Հայաստանը զարգացման համար ունի շատ գրավիչ պայմաններ՝ առևտուր, հարուստ պատմություն, մշակույթ։ Հայաստանն ունի գյուղատնտեսության ընդարձակ ոլորտ, անշուշտ չպետք է մոռանանք հայկական սփյուռքը, որն այնքան շատ բան է տվել աշխարհին»,-ասել է Ամերիաբանկի Խորհրդի անկախ անդամ Ռիչարդ Օգդոնը, ով մասնագիտական գործունեությունը ծավալում է զարգացող շուկաներում։
Ռիչարդ Օգդոնը նշել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը քայլ առ քայլ անցել է շուկայական տնտեսության, մասնաորացրել ընկերությունները, զարգացրել սեփական ֆինանսական համակարգը։
«Անցած տասը տարում Հայաստանի տնտեսական աճը բացառիկ էր՝ տարեկան 5-7 տոկոս։ Այս առումով «Ամերիա» բանկը պատուհանն է, որի միջոցով կարելի է տեսնել տնտեսության պատկերը։ Բանկի հաճախորդների շարքում ներկայացված է Հայաստանի ամբողջ տնտեսությունը՝ անհատները, կազմակերպությունները, ոլորտները»,-ասել է նա։
Ամերիաբանկի Խորհրդի անկախ անդամ Ռիչարդ Օգդոնի՝ Հայաստանի տնտեսության հեռանկարների, այդ հարցում Ամերիաբանկի դերի և զարգացման ուղենիշերի մասին հարցազրույցը տարածել է բանկի մարկետինգի ու հանրային կապերի ծառայությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից արժանացել է միանգամից երկու մրցանակի
- Ամերիաբանկը 2020թ. Տարվա լավագույն բանկն է. Մրցանակը շնորհվել է «The Banker»-ի կողմից
- Ամերիաբանկը բարեհաջող կերպով տեղաբաշխեց Հայաստանում առաջին կանաչ պարտատոմսերը
- Ամերիաբանկ. Հաճախորդները կարող են հետևել SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով
- «Ամերիա ճամփորդություն» վիճակահանություն. հնարավորություն բացահայտելու Հայաստանը մեզ հետ
- Ամերիաբանկ․ ավելի քան 18.5 մլրդ ՀՀ դրամ արտոնյալ վարկ՝ բիզնեսի աջակցության նպատակով