Ստամբուլի քաղաքապետը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորել է պոլսահայ համայնքին
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) ներկայացնող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել հայ համայնքին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Այս մասին, ermenihaber-ի հաղորդմամբ, Իմամօղլուն գրառում է արել Twitter-ում։
«Շնորհավոր մեր հայ համաքաղաքացիների Սուրբ Ծնունդը, թող այն լիություն ու առատություն բերի»,- գրել է նա։
Ermeni hemşehrilerimizin Noel Bayramı kutlu olsun, bolluk ve bereket getirsin.
— Ekrem İmamoğlu (@ekrem_imamoglu) January 6, 2021
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան