Գեներալին, հրամանատարին ասում էի՝ իմ տղան կոնկրետ այստեղ է, բացարձակ ոչինչ չարեցին. Անհետ կորած զինծառայողի հայր
«Տղաները, երբ շրջափակման մեջ են եղել, տեղեկացրել են այդ մասին, ասել են՝ եկեք օգնության։ Մարտից 7 ժամ հետ իմ տղան հաղորդագրւթյուն է ուղարկել, թե շրջափակման մեջ է գտնվում այսինչ տեղում»,- Էջմիածնի զորամասի դիմաց նստացույցի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողի հայրը։
Նա պատմեց, որ հոկտեմբերի 22-ի լուսադեմին Կապանում է եղել, մտել է շտաբ, գեներալ Անդրանիկ Մակարյանին ասել է, որ իր տղան այսինչ տեղում է, նույնը փոխանցել է նաև հրամանատար Արսեն Աբգարյանին. «Ասել եմ՝ եկեք մի հնար գտնենք, հանենք, իմ տղան այստեղ է, նրա հետ այլ տղաներ էլ կլինեն, սակայն բացարձակ ոչինչ չարեցին»:
«Ինձ ասացին՝ հոպար ջան, մարդ կա մի ամիս շրջափակման մեջ է լինում, հետո դուրս է գալիս, երկու օր, երեք օր, հինգ օր հետո հետ կգա, մինչև այսօր չկա, ճակատագիրն անհայտ է։ Այդ հույսին են, մեզ խաբելով, համոզելով ասում են՝ կարող է հինգ ամիս էլ անցնի, քո տղան գա»,– ասաց անհետ կորած զինծառայողի հայրը։
Նա նշում է՝ պատասխանատուները միայն ստում են, անընդհատ ստում են. «Ստի վրա հիմնված երկիր է, թող ղեկավարներից մեկը գա, ասի՝ այս մի բանը ճիշտ եմ ասել, ինչքան հանդիպում եղել է, ասել եմ՝ գոնե մի բան արեք, ասեք, ասեմ՝ ճիշտ եք։
Զորամասի հրամանատարն ասում է, որ ես հրաման եմ տվել փախչել, ասում եմ՝ դու ռազմական զորամասի աշխատող ես, ո՞ւր փախնեն, եթե տեղանքին ծանոթ չեն: Ասում է՝ լավ, ասել եմ նահանջ։ Լավ, եթե պետք է նահանջ, դու պետք է զորքի հետ նահանջես, բայց դու փախել, եկել ես, կաշիդ փրկել ես հենց այդ օրը, քո զորքը ո՞ւր է: Եթե զորքին նահանջ են տալիս, որտե՞ղ են դիրքավորելու»,- նշեց նա:
Անհետ կորած զինծառայողներից մեկի հայրն ասաց. «Ասում են՝ հողը շուտվա ծախած էր, նոր չեն ծախել։ Բա որ գիտեիր՝ հողը շուտվա ծախած էր, ինչո՞ւ էիր մեր երեխեքին, 5000 երեխու՝ 18-20 տարեկան, տարար, սպանեցիր։ Ասում է՝ ժողովրդին հարցրի՝ ուզում եք պատերազմ անենք, թե առանց պատերազմի հողերը տանք։ Հլը հարցին նայիր, վարչապետ ես»։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու հետ չեն կարողանում բանակցել ու որոնողական աշխատանքներ սկսել Զանգելանում. Անհետ կորած զինծառայողի մայր
- Էջմիածնում անհետ կորած զինծառայողների ծնողները նստացույց են անում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները