Եվրոպական 22 երկրներում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ
Եվրոպական 22 երկրներում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ, որը ծագել է Մեծ Բրիտանիայում: ntv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլուգեն:
«Ինչպես բոլոր վիրուսները, COVID-19 վիրուսը ժամանակի ընթացքում փոխվել է: Ես հասկանում եմ անհանգստությունը նոր տարբերակի հնարավոր ազդեցության հետ կապված։ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 22 երկրներ հայտնաբերել են այս նոր տարբերակը»,- ասել է նա։
Նրա խոսքով, չնայած նոր շտամն ավելի արագ է տարածվում, բայց դրա հարուցած հիվանդությունը չի փոխվել: Կլուգեն նշել է նաև, որ մուտացիան տարածվում է բոլոր տարիքային խմբերում, և երեխաներն ավելի մեծ ռիսկի խմբում չեն։
Հարակից հրապարակումներ`
- COVID-19 նոր շտամը կարող է դանդաղեցնել համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպը
- Իսպանիայում հայտնաբերվել է COVID-19-ի «բրիտանական» շտամի ևս մի քանի դեպք
- ԱՀԿ-ն մեկնաբանել է կորոնավիրուսի նոր շտամի վերաբերյալ տվյալները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին