Երբ մտավորականը լռում է, ամեն դավաճան, հոգեկան շան տղա հայրենիք է ծախում. Արմեն Գրիգորյան
Կինոպրոդյուսեր, ՈՒՀԱ «ԵՐՄԻ» թիմի անդամ Արմեն Գրիգորյանը կարծում է, որ հայ ժողովրդի այսօրը ստի արդյունք է։
«Մենք այսօր էլ սուտ չպիտի խոսենք։ Գիտե՞ք ինչու ենք մենք այսօրվան հասել, քանի որ «մտավորականներն ու արվեստագետները», որոնք հասարակական կարծիք ձևավորող էին, լռել են։ Նրանք լռում են սկսած 1991 թվականից։ Եվ այսօր, որ մենք կորցրինք մեր հայրենիքը այդ սուս մնալու և հավայի խոսելու հետևանք է։ Գիտեք, նաև այսօրվա «արվեստագետների» գործը մշակույթի նախարարությունում հերթ կանգնելն է։
Ամեն մի իշխանություն գիտի, որ կարող է մի ստվար զանգվածի առնել ու շարունակել իր գործունեությունը։ Դա գիտեր նաև այս իջևանցի շիզոֆրենիկը, ու արեց դա, իսկ ճնշող մեծամասնությունը լռեցին։ Եկեք խոսենք պատճառներից»,- նշեց նա։
Ըստ մշակութային գործչի, յուրաքանչյուր մարդ պարտավոր է իր գործն անելուց լինել քաղաքացի։
«Հանճարեղ նկարիչ կամ երգիչ լինելը քիչ է, դու պետք է լինես նաև քաղաքացի։ Դա է ամբողջ հարցը։ Ու մտավորականը հավելյալ պարտավորություն ունի, քանի որ նա կարծիքի լիդեր է։ Եվ երբ մտավորականը լռում է, ամեն դավաճան, հոգեկան շան տղա հայրենիք է ծախում։ Եվ այս առումով ես էլ եմ մեղավոր»,- նշեց նա։
Կինոպրոդյուսերը ներկաներին կոչ արեց երկուշաբթի ակցիա իրականացնել դատախազության դիմաց, և պահանջել գլխավոր դատախազից՝ քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ.
«Դրա բոլոր հիմքերը կան։ Եկեք բոլորով գնանք և ներկայացնենք մեր պահանջը»։
Հարակից հրապարակումներ`
- Չոլերից եկել է մի կեղտոտ ու ծանր մանկություն ունեցած «դուսպրծուկ», որը խառնել է ժողովրդին. Վահրամ Սահակյան
- Բաքվի շքերթի ամեն մեքենայի համարի հետևում մեր զոհերի անուն-ազգանուններն էին. Ռուբեն Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան