Առաջիկա շաբաթները COVID-19-ի պատճառով Գերմանիայի համար ամենաբարդն են լինելու. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ առաջիկա շաբաթները ամենադժվարը կլինեն իր երկրի համար՝ կապված կորոնավիրուսային համաճարակի տարածմամբ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նրա խոսքով, Գերմանիան և եվրոպական այլ երկրներ բախվելու են երկրորդ վտանգավոր ալիքի հետ:
«Ձմռան հաջորդ շաբաթները, ամենայն հավանականությամբ, համաճարակի առումով ամենադաժանն են լինելու», - ասել է կանցլերը:
Նա նշել է, որ շատ կլինիկաներում բժիշկներն ու առողջապահության մասնագետները աշխատում են իրենց սահմաններում: Մերկելը նաև հավելել է, որ դժվար է հաշվարկել հիվանդության աճի վրա Ամանորի և Սուրբ ծննդյան տոների ազդեցությունը:
«Մեր նպատակը պարզ է. մենք պետք է էապես կրճատենք հիվանդության նոր դեպքերի թիվը, յոթ օրվա ընթացքում 100 հազար բնակչի հաշվով 50 նոր դեպք պետք է լինի», - ընդգծել է Գերմանիայի կանցլերը:
Հարակից հրապարակումներ`
- 09.01.2021. Կորոնավիրուսի 379 նոր դեպք է գրանցվել, ևս 18 մարդ մահացել է
- ԱՀԿ. Կորոնավիրուսի նոր շտամն ավելի արագ է տարածվում