Երվանդ Երզնկյան. Անդունդի եզրին ենք կանգնած, իսկ այս կառավարությունը չի կարողանում հարցեր լուծել
«Պարզ է, որ մենք անդունդի եզրին ենք կանգնած, հարկավոր է ինչ-որ բան անել, քանի որ վիճակը շատ ծանր է։ Մարդկանց քշում են իրենց տնից, այդ հարցը պետք է լուծել, իսկ այս կառավարությունը չի կարողանում»,- մտավորականների հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը։
Ըստ նրա, եթե փողոց դուրս չի գալիս այնքան մարդ, որքան որ կուզեին, դա չի նշանակում, որ այդ մարդիկ չեն մտածում հայրենիքի մասին, ինքն էլ է նրանց մեջ։ Մտավորականի կարծիքով, ցուրտ եղանակն ու կորոնավիրուսն է պատճառը, որ քիչ մարդիկ են հավաքում հրապարակներում։
Հարցին՝ հունվարի 11-ին Փաշինյանը մեկնելու է Մոսկվա և ըստ մամուլի հրապարակումների՝ պետք է ստորագրի փաստաթուղթ, որը նախատեսում է տարածքներ գերիների դիմաց, Երվանդ Երզնկյանն ասաց, որ եթե այս ամենը արվել է նրա կողմից, ապա ի՞նչ երաշխիք կա, որ այդ թուղթն էլ չի ստորագրի։
«Իսկ մենք կարո՞ղ ենք այնպես անել, որ ինքը չգնա․․․ Արյուն թափե՞նք։
Հարկավոր է այնպիսի մարդ, որը կարողանա այդ ամեն ինչը համախմբել ու տանել իր հետևից։ Հույս ունեմ, որ շատ վատ բան չի ստորագրի»,- նշեց Ե. Երզնկյանը։
Նրա կարծիքով, ամենաճիշտ ու մարդկային տարբերակն այն է, որ Փաշինյանը դիմում գրի ու հրաժարական տա։
Հարակից հրապարակումներ`
- Դյուրահավատություն, ամբոխավարություն և հիմա ունենք այն, ինչ ունենք. Մարտին Վարդազարյան
- Երբ մտավորականը լռում է, ամեն դավաճան, հոգեկան շան տղա հայրենիք է ծախում. Արմեն Գրիգորյան
- Չոլերից եկել է մի կեղտոտ ու ծանր մանկություն ունեցած «դուսպրծուկ», որը խառնել է ժողովրդին. Վահրամ Սահակյան
- Չպետք է թույլ տալ, որպեսզի մեր ապագան, ճակատագիրը որոշեն բոլորովին այլ տեղ, այլ թղթերի վրա. Դեմոյան
- Բաքվի շքերթի ամեն մեքենայի համարի հետևում մեր զոհերի անուն-ազգանուններն էին. Ռուբեն Հովհաննիսյան