Մադրիդի օդանավակայանում առատ ձյան պատճառով չեղյալ է հայտարարվել շուրջ 300 թռիչք
Շաբաթ օրը Մադրիդ-Բարախաս միջազգային օդանավակայանում չեղյալ է հայտարարվել շուրջ 300 թռիչք՝ ձյան առատ տեղումների պատճառով։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցին հայտնել են օդանավակայանների պետական վարչակազմից։
«Այսօրվա համար նախատեսված է շուրջ 300 թռիչք՝ ժամանումներ և մեկնումներ։ Օդանավակայանն այսօր չի գործելու՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասել է աղբյուրը։
Միևնույն ժամանակ, գերատեսչությունը չի բացառել, որ որոշ ավիաընկերություններ կարող են իրենց թռիչքները վերափոխել այլ օդանավակայաններ:
Ուրբաթ օրը Մադրիդում սկսվել է առատ ձյուն, որը տեղական լրատվամիջոցներն արդեն անվանել են «դարի ձյան տեղումներ»:
Աղետի պատճառով խափանվել է երկաթուղային երթևեկությունը, շաբաթ օրը Մադրիդում չեն երթևեկում ավտոբուսներ, մետրոյի աշխատանքը կաթվածահար է: Մադրիդի Ինքնավար Համայնքի ձյունածածկ ճանապարհներին տասնյակ վարորդներ ստիպված են եղել գիշերել իրենց մեքենաներում: Զինվորականները մասնակցում են նրանց օգնելու գործողությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում