Բրիտանիան թույլ է տվել Նուբար Աֆեյանի ընկերության մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը
Բրիտանական իշխանությունները թույլտվություն են տվել Նուբար Աֆեյանի հիմնադրած ամերիկյան Moderna կենսատեխնոլոգիական ընկերության կողմից մշակված COVID-19-ի դեմ պատվաստանյութը երկրում օգտագործելու համար: Այդ մասին գրում է «Ինտերֆաքս» -ը:
«Սա հիանալի նորություն է. մեր զինանոցում ունենք նոր զենք` այս սարսափելի հիվանդության դեմ պայքարելու համար», - բրիտանական լրատվամիջոցները մեջբերում են առողջապահության նախարարի խոսքը։
Նրանց տվյալներով, Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն պատվիրել է այս պատվաստանյութի 7 միլիոն դոզան, և նախատեսվում է պատվիրել ևս 10 միլիոն դոզան: Այնուամենայնիվ, հավանաբար հասանելի չեն լինի մինչև մարտ:
Սա կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութն է, որը հաստատվել է Միացյալ Թագավորության իշխանությունների կողմից: 2020-ի վերջին երկիրը հաստատել էր Pfizer- ի և BioNTech- ի COVID-19 պատվաստանյութերը, ինչպես նաև AstraZeneca- ի դեղամիջոցի արտակարգ օգտագործումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան