Մշակութաբան. Լռելու իրավունք չունենք
«Մշակույթի գործիչը մանավանդ այս պայմաններում իրավունք չունի լռելու»,- ասուլիսում ասաց «Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամ, մշակութաբան Սամվել Հարոյանը։
Նրա խոսքով, մշակույթի գործիչը նման պայմաններում դառնում է ազգային գործիչ, երբևէ ինքն իր գլուխը չի մտցնում ավազի մեջ՝ ոչինչ չնկատելով, աչքերին չի դնում ինչ-որ գույնի ակնոց, իբր շրջապատում ոչինչ տեղ չի ունենում։
«Եթե երկիր ենք կորցնում, ի՞նչ մշակութային գործունեության մասին է խոսքը։ Արցախի մեծ հատվածը կորցրել ենք ժամանակավոր, տեսեք, թե ինչ վտանգված են մեր հրաշալի եկեղեցիները, խաչքարերը, Արցախի նյութական, հոգևոր ժառանգությունը, պատմությունը հարևանների կողմից խեղաթյուրվում է ամեն կերպ։ Ի՞նչ անենք։ Լռե՞նք։ Լռելու իրավունք չունենք»,- ասաց մշակութաբանը։
Նա նշեց, որ իրենց նախաձեռնությունը համալրվում է բավականին արագ, ընդգրվում են մշակույթի, գիտության, կրթության, տարբեր ոլորտների գործիչներ, որոնք իրենց հետքը թողել են մեր իրականության մեջ։ Միևնույն ժամանակ Ս. Հարոյանն ասաց, որ նախաձեռնությունը բաց է, սովորական քաղաքացիներն էլ կարող են իրենց ձայնը միացնել «Ձայն հայրենյաց» -ին։
Նա տեղեկացրեց, որ հունվարի 12-ին կայանալու է նախաձեռնության երկրորդ կարևորագույն միջոցառումը։
«Նախաձեռնությունն ազգային շարժում է, այն, բնականաբար, պետք է ունենա իր շարունակությունը մինչև հանգուցալուծումը։ Գլխավոր նպատակն է գործող ազգակործան իշխանության հեռացումը»,- ասաց Ս.Հարոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը խաղալիք է այլոց, դժբախտաբար, նաև մեր ներքին տականքի համար. կինոռեժիսոր
- Այսօր կշեռքի նժարին դրված է մեր պետականության, մեր հայրենիքի գոյության-չգոյության խնդիրը. Սերժ Սրապիոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան